Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2024 թ.

«Կաթնամթերք արտադրող ընկերությունը հրաժարվել է մոտ 47 հեկտար հողամասերի վարձակալությունից». Ոսկան Սարգսյան

340
Կիրակի, 11 հունիսի, 2023 թ., 03:06
«Կաթնամթերք արտադրող ընկերությունը հրաժարվել է մոտ 47 հեկտար հողամասերի վարձակալությունից». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անասնապահությամբ զբաղվող, կաթնամթերք արտադրող ընկերությունը Դիլիջանում հրաժարվել է մոտ 47 հեկտար հողամասերի վարձակալությունից:
2023թ․ հունիսի 1-ին գրությամբ Դիլիջան խոշոր համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանին է դիմել «Դիլի» ՍՊԸ-ն, Դիլիջան համայնքի և այդ ընկերության միջև 2007թ․ մարտի 23-ին կնքված 20,46 հեկտար, 2007թ․ մարտի 23-ին կնքված 9,95 հեկտար, 2013թ․ մարտի 5-ին կնքված 6,69095 հեկտար, 2013թ․ մարտի 5-ին կնքված 4,41361 հեկտար և 2018թ․ մայիսի 28-ին կնքված 5,4 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողամասերի վարձակալության պայմանագրերը լուծելու խնդրանքով։ Հունիսի 6-ին Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը որոշում է ընդունել Դիլիջան համայնքի և «Դիլի ՍՊ»-ի միջև կնքված, Դիլիջան համայնքի Արևահովիտ հանդամասում գյուղատնտեսական նշանակության հողամասերի վարձակալության վերաբերյալ վերոհիշյալ 5 պայմանագրերը լուծելու մասին։ «Դիլի» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1997 թվականին, այն Դիլիջանում զբաղվում է անասնապահությամբ և կաթնամթերքի մեծաքանակ արտադրությամբ»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան