«Սորոսականները» խիստ նեղված են․ «Փաստ»
540
Շաբաթ, 10 հունիսի, 2023 թ., 10:18
![]() «Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին մի քանի շաբաթներին «անզեն աչքով» էլ նկատելի է, որ բավական լուրջ գրոհ է սկսվել ՆԳ նախարար Վահե Ղազարյանի դեմ: Ցանկացած միջադեպ, որ տեղի է ունենում ոստիկանական համակարգի հետ կապված, ուղղակիորեն առիթ է դառնում նրան «վրաերթի ենթարկելու»: Ընդ որում, այս գործում «առաջամարտիկի» դերում, այսպես կոչված, «սորոսականներն» են: Բանն այն է, որ նրանք ի սկզբանե ցանկանում էին իրենց թեկնածուին կարգել նորաստեղծ նախարարության ղեկին, սակայն Նիկոլ Փաշինյանը նախընտրեց իր դպրոցական տարիների ընկերոջը: Ըստ այդմ, սորոսականները շատ նեղված են, որ իրենց թեման «ջրվեց», և հիմա անցել են Ղազարյանին տոտալ «խփելուն»: Այնպես չէ, որ դրա համար առիթներ չկան, ընդհակառակը՝ նման առիթների պակաս չկա»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
