Թռչնամսի նմուշներից երեքում արձանագրվել են անհամապատասխանություններ
![]() «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի «Հետք» թերթը, տեղական թռչնամսի շուկայի ուսումնասիրություն սկսելուց առաջ, դիմել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ զուգահեռ նմուշառում կատարելու առաջարկով: Հայտնում են ՍԱՏՄ-ից։ «Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները, իրացման ցանցերից մեկում ընթացող ստուգման շրջանակներում, նմուշներ են վերցրել «Արաքս», «Աշտարակ», «Էրեբունի» և «Գետամեջ» ապրանքանիշների 15.05.2023թ. արտադրության պաղեցված հավերից և հանձնել «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ՝ լաբորատոր հետազոտության: Հաշվի առնելով, որ ՍԱՏՄ-ն, իր գործառույթների շրջանակում, չի կարող առանց հիմքի վերահսկողություն իրականացնել, նմուշներ են վերցվել իրացման այն ցանցից, որտեղ այդ պահին ընթացել է պետական վերահսկողություն (նախատեսված 2023 թվականի ստուգումների ծրագրով): Նմուշառումն արվել է միայն առկա 4 արտադրատեսակից։ «Հետք» թերթի ներկայացուցիչները ևս 2 ապրանքանիշի պաղեցրած հավի գնում են կատարել իրացման այլ ցանցից (այդ երկու ապրանքանիշի թռչնամսի նմուշներում եթե հայտնաբերվեն անհանապատասխանություններ, Տեսչական մարմինը դա կընդունի որպես ահազանգ և կիրականացնի պետական վերահսկողություն): Համաձայն լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Արաքս» և «Գետամեջ» ապրանքանիշերի պաղեցված թռչնամիսը՝ սալմոնելա, իսկ «Էրեբունի» ապրանքանիշը՝ ՄաֆանՄՔ ցուցանիշերով չեն համապատասխանել «Թռչնամսի և դրա վերամշակման արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։ Հիմք ընդունելով հայտնաբերված խախտումները՝ Տեսչական մարմնի կողմից տրվել է 15.05.2023 թվականի արտադրության պաղեցրած հավերի խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, օգտահանելու կամ ոչնչացելու կարգադրագիր: «Արաքս Թռչնաֆաբրիկա» և Վլադ Հակոբյանի անվան «Համակցված Կերերի Գործարան» ՓԲԸ-ներում («Էրեբունի» ապրանքանիշ), ինչպես նաև Թռչնաֆաբրիկա «Գետամեջ 2016» ՍՊԸ-ում այս պահին իրականացվում են վերահսկողական միջոցառումներ՝ ստուգում: «Աշտարակ» ապրանքանիշի պաղեցված թռչնամսում խախտումներ չեն հայտնաբերվել»: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
