«Տավուշի մարզի դպրոցներում դրամահավաքությունը մեծ չափերի է հասել». Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տավուշի մարզից սոցիալապես անապահով ընտանիքների ծնողները ինձ դժգոհել են,որ դպրոցական «Վերջին զանգի» կապակցությամբ դպրոցներում մեծ չափերով դրամահավաքություն է եղել։ Այդ փողահավաքությունը կատարվում է ծնողական կոմիտեների նախաձեռնությամբ, սակայն ծնողական կոմիտեները դպրոցների տնօրենության հետ այդ գործում ներդաշնակ են գործում։ Ծնողների վկայությամբ՝ որոշ դպրոցներում ավարտական դասարանի դասղեկին ծրարով փող է տրվում։ Սոցիալապես անապահով ծնողները դժգոհում են, որ «Վերջին զանգի» կապակցությամբ իրենց զավակների համար գնված շորերի փողին գումարվում են ավարտական ճոխ քեֆի, դպրոցի տնօրենի, դասարանի դասղեկի համար գնված նվերների, տեսանկարահանման և այլ ծախսերի գումարները։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Գալու է ժամանակ, երբ որակյալ գիտելիք է համարվելու դասական ծրագրերով և մեթոդաբանությամբ ձեռքբերված կրթությունը». Արտակ Զաքարյան
17526.07.2026, 16:48
«Դեռ չգիտեն, կամ չեն ասում, թե քանի դպրոց է փակվելու»․ Ոսկան Սարգսյան
19125.07.2026, 11:24
«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
21122.07.2026, 03:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
20320.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
19420.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
16120.07.2026, 14:12
