«Հայ ժողովուրդն ունի 5-6 ամիս ժամանակ՝ երկիրը հանձնելու գործընթացը կասեցնելու համար». Իշխան Սաղաթելյան
![]() ԱԺ-ում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսին ու նրա մասնակցությամբ առաջիկայում սպասվող եռակողմ, հնգակողմ հանդիպումներին. «Ինձ թվում է՝ ամսի 25-ին Մոսկվայում հանդես կգան ինչ-որ եռակողմ նոր հայտարարությամբ, հետո դա կշարունակվի Քիշնևում, այնուհետև Բրյուսելում կփորձի պայմանավորվել կապիտուլյացիայի պայմանագրի նոր սկզբունքների շուրջ, հոկտեմբերի հայտարարության մասին ևս հայտարարվել է, կփորձեն ունենալ կապիտուլյացիայի ամբողջական պայմանագիր, ապա՝ վավերացնել: Հայ ժողովուրդը՝ ՀՀ քաղաքական ուժերը, մտահոգ քաղաքացիները, ունեն ընդամենը 5-6 ամիս ժամանակ՝ երկիրը հանձնելու գործընթացը կասեցնելու համար»: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ՀՀ-ում, ԱՀ-ում, Սփյուռքում ձևավորել համաժողովրդական դիմադրություն, քաղաքացիներին պատրաստել անհնազանդության՝ իրավիճակը կանխելու համար: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
