Երևան`   +10 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Սամվել Բաբայանի արձագանքը՝ Արցախի ԱԺ նախագահի առաջարկին

446
Ուրբաթ, 19 մայիսի, 2023 թ., 14:12
Սամվել Բաբայանի արձագանքը՝ Արցախի ԱԺ նախագահի առաջարկին

Սամվել Բաբայանի մամուլի ծառայության մեկնաբանությունը
ԱՀ ԱԺ նախագահի առաջարկած կառավարման մոդելի վերաբերյալ

Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների հայտնում ենք, որ ս․թ․ մայիսի 18-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի՝ պաշտպանության պետական կոմիտե ստեղծելու և Սամվել Բաբայանին այդ մարմնի անդամ առաջարկելու գաղափարին «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը սկզբունքորեն դեմ չէ։
Առաջնորդվելով Արցախում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու մոտիվացիայով և նպատակով՝ Սամվել Բաբայանը պատրաստակամ է քննարկելու ստեղծվելիք մարմնի լիազորություններն ու գործառույթները: