Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 27 փետրվարի, 2025 թ.

Այս տարի թանգարանների գիշերին կմիանա 116 թանգարան

420
Ուրբաթ, 19 մայիսի, 2023 թ., 00:06
Այս տարի թանգարանների գիշերին կմիանա 116 թանգարան

Թանգարանների միջազգային օրը առաջին անգամ նշվել է 1977 թվականից։ Հայաստանը «Թանգարանային գիշեր» միջոցառմանը միացել է 2005 թվականից։
Ինչպես տարիներ շարունակ, այս տարի ևս Հայաստանում և Արցախում մայիսի 20-ին բազմաթիվ թանգարանների դռներ բաց կլինեն այցելուների առջև մինչև կեսգիշեր։ Այդ օրը բազմաթիվ թանգարաններ իրենց հիմնական ցուցադրություններին զուգահեռ հանդես կգան բազմաթիվ միջոցառումներով, անակնկալներով, համերգներով։
Այս տարի միջոցառումը կրում է «Թանգարաններ․ կայունություն և բարեկեցություն» խորագիրը, որին միացել է 116 թանգարան։
Մայիսի 20-ին երեկոյան՝ մինչև կեսգիշեր, անակնկալներ է խոստանում Երվանդ Քոչարի թանգարանը։

Այս տարի թանգարանների գիշերին կմիանա 116 թանգարան
Այս տարի թանգարանների գիշերին կմիանա 116 թանգարան

Հետաքրքիր հանդիպումներով է հանդես գալիս Աշտարակ քաղաքում գտնվող Պերճ Պռոշյանի անվան թանգարանը։ Մայիսի 20-ին ժամը 18։00-ից սկսած թանգարանում սպասվում է հանդիպում Քրիստ Մանարյանի հետ, գորգագործության վարպետաց դաս, կիթառով համերգ և երեխաների համար նախատեսված անակնկալներ։

Վերանորագման պատճառով այս տարի Ռուսական արվեստի թանգարանը Թանգարանային գիշեր միջոցառման շրջանակներում միջոցառումները կիրականացնի թանգարանի դիմացի բացօթյա հատվածում։

Այս տարի թանգարանների գիշերին կմիանա 116 թանգարան
Այս տարի թանգարանների գիշերին կմիանա 116 թանգարան

«ՉՈՐՍԸ ՆԿԱՐ, ՉՈՐՍԸ ՊԱՏՈՒՄ. ԹԱՆԳԱՐԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ ԱՅՑԵԼՈՒԻՆ» խորագրի ներքո կցուցադրվեն թանգարանի հավաքածուի չորս գլուխգործոցների վերատպություններ՝ իրենց ուղեկցող կրթական-ինտերակտիվ ծրագրերով և վարպետության դասերով։
Մայիսի 20-ին Գյումրիում ևս կմիանան «Թանգարանների գիշեր» միջոցառումներին:
Բազմաթիվ հանդիպումներ, ցուցադրություններ և վարպետաց դասեր կանցկացվեն Ավետիք Իսահակյանի հուշատուն-թանգարանում, Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում, Մհեր Մկրտչյանի թանգարանում, Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանում և այլն։
Թանգարանային գիշերը անակնկալներով ու հանդիպումներով լեցուն կլինեն նաև Գորիս քաղաքի թանգարաններում։ Ակսել Բակունցի, Սերո Խանզադյանի տուն-թանգարանները հրավիրում են հիմնական ցուցադրությունները ևս մեկ անգամ դիտելու և մասնակցելու թանգարանների կողմից հատուկ խորհրդաշնական օրվա համար կազմակերպված միջոցառումներին։
Մայիսի 20-ին՝ ժամը 11:00-24:00-ը իր այցելուների համար դռները անվճար կբացի նաև Հայաստանի Բնության թանգարանը։ Հիշեցնենք, որ «Հայաստանի բնության պետական թանգարանը» հանդիսանում է մեր տարածաշրջանում գործող միակ համալիրային թանգարանը:
Մայիսի 20-ին, իր հիմնական ցուցադրության վերաբացումից բացի, հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես գալիս նաև Հայաստանի Պատմության թանգարանը։ Երեկոյան թանգարանում տեղի կունենա «Մենք ենք, մեր բարբառները» խորագիրը կրող համերգային ծրագիր՝ «Ծովակ» ավանդական երգի-պարի խմբի կատարմամբ (գեղարվեստական ղեկավար՝ Գագիկ Գինոսյան)։
Այս տարի թանգարանների գիշերին կմիանա 116 թանգարան
Այս տարի թանգարանների գիշերին կմիանա 116 թանգարան

Մայիսի 20-ին առավոտից մինչև կեսգիշեր բաց կլինի նաև Հայաստանի Ազգային պատկերասրահի դռները ժամանակավոր և մշտական ցուցադրությունների համար։ Ժամանակավոր ցուցահանդեսներից հնարավորություն կտրվի դիտել «Հայկական իմպրեսիոնիզմ» , «Մարտիրոս Սարյան. Գիրք և արվեստ», «Մերկի հանդերձները. մերկության ընկալումները հայկական գրաֆիկայում» և մի շարք այլ ցուցադրություններ։

Հիշեցնենք, որ վերոնշյալ և բազմաթիվ այլ թանգարանների մուտքը մայիսի 20-ին կլինի ազատ։