ՀՀ թանգարանների առաջարկները՝ թանգարանների գիշերը
![]() Մայիսի 18-ին նշվում է Թանգարանների միջազգային օրը, իսկ մայիսի 20-ին կանցկացվի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը: 2023 թ. Թանգարանների միջազգային օրվա խորագիրն է «Թանգարաններ, կայունություն և բարեկեցություն»: Մայիսի 18-ին թանգարաններն անվճար սկզբունքով բաց են եղել բոլոր այցելուների համար՝ թանգարանների աշխատանքային ժամերին, իսկ մայիսի 20-ին՝ ժամը 11:00-24:00-ն: Ծրագրին միացել է Հայաստանի և Արցախի 116 թանգարան: 168.am-ը փորձեց պարզել, թե ի՞նչ են այցելուներին առաջարկում մայրաքաղաքի և մարզային թանգարանները՝ մայիսի 20-ին: Ավետիք Իսահակյանի-տուն թանգարանից տեղեկացրեցին, որ մայիսի 20-ին, ժամը 18:00-ին ունեն ժամանակավոր ցուցադրություն՝ «Ճամփորդում ենք Վարպետի հետ»: Ժամը 19։30-ին՝ «Պոեզիայի թատրոն» Արթուր Սարգսյանի մասնակցությամբ: Իսահակյանական և հեղինակային երգերի կատարումները՝ կիթառի և ֆլեյտայի նվագակցությամբ և Արևիկ Կարապետյանի, Սաթենիկ Հոգդարձյանի մասնակցությամբ, կկայանան 21:00-ին: Թանգարանում կլինի նաև մոնոներկայացում և վոկալ երաժշտության երեկո: Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում մայիսի 20-ին ժամը 19:00-ին «Գիր և գրիչ» խորագրի ներքո կցուցադրվեն հայ ﬔծերի ձեռագրերն ու գրիչները, որին կհաջորդի Ժողովրդական երաժշտության հաﬔրգը՝ նվիրված Կարա-Մուրզայի ծննդյան 170-ամյակին: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում 10:00-19:00-ին կլինի հիմնական ցուցադրություն: Ժամանակավոր ցուցադրություն՝ «Մելքոնը չէր կարող Նեջիբ լինել… Երեխաների բռնի տեղափոխումը Հայոց ցեղասպանության տարիներին»: Կոմիտասի թանգարան-ինստիտուտում 11:00-24:00 կլինի հիմնական ցուցադրություն, ինչպես նաև Ժամանակավոր ցուցադրություն՝ «Դարից երկար. Արշակ Չոպանյան-Կոﬕտաս» խորագրով: 14:00-16:00-ին կկայանա կրթական ծրագիր՝ «Ձայնիկ նիմ», վարող՝ Աստղիկ Մարտիրոսյան: 18:00-ին՝ Հայ ավանդական հարսանիք՝ «Կանաչացավ ծառն ի խընկին», բանախոս՝ Մարիաննա Տիգրանյան: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում ժամը 15:00-ին ժամանակավոր ցուցադրության բացում է՝ «Հին Հայաստանի դեմքերը» խորագրով: «Էրեբունի» ամրոցում կազմակերպվում է նաև աստղերի դիտում՝ ժամը 20:30-ին: 21:30-ին թանգարանում ուրարտերենով կհնչի Էրեբունու հիմնադրման տեքստը: Հովհաննես Թումանյանի թանգարանի դռներն այցելուների համար բաց կլինեն 10:30-24:00-ն: Հիմնական ցուցադրությունից բացի, կլինեն կրթական ծրագրեր, թատերական խաղեր: Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանում 11:00-24:00-ը կլինի ժամանակավոր ցուցադրություն՝ «Քարերը կնոջ զարդատուփում» խորագրով: Կլինեն նաև բազմաբնույթ զեկույցներ: «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում 12:00-ին «Ծովակալ Հովհաննես Իսակով. կյանքն ու մարտական ուղին» խորագրով ցուցահանդես է, որին կհաջորդի «Հայերը դիմադրության և պարտիզանական շարժումներում» ցուցահանդեսը՝ ժամը 14:00-ին: 16:00-ին կլինի «Հայ եկեղեցին Հայրենական Մեծ պատերազմում» ցուցահանդեսը, իսկ 18:00-ին այցելուները կարող են դիտել «Նվեր Սաֆարյան՝ խաղաղություն երազող գեներալը» ֆիլմը: Հայաստանի բնության պետական թանգարանի դռները այցելուների համար բաց կլինեն 11:00-24:00-ն: «Դաշտադեմ ամրոց», «Ամբերդ ամրոց», «Ագարակ», «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոց թանգարաններ կարելի է այցելել 11:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում: Արարատի մարզում Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանում 11:00-24:00-ին կլինի Սպարապետի չցուցադրված նկարների ֆոտոցուցահանդեսը: Պարույր Սևակի տուն-թանգարանում 10:00-24:00-ին կլինի հիմնական ցուցադրություն: |
«Թրքական քրջուփալասներից կտրուկ անցում արհեստական բանականության հայկական քրջուփալասներին». Գոհար Ասատրյան (տեսանյութ)
159Երեկ, 18:25Մարտի 5-ին կկայանա «Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմի պրեմիերան (տեսանյութ)
17124.02.2025, 23:06«Կաղնու և խաչի միաձուլումը՝ որպես սրբազան հավերժության խորհրդանշան»․ Համլետ Պետրոսյան (լուսանկար)
33523.02.2025, 03:06Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը
36623.02.2025, 01:36Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան և գիրք նվիրելու օրն է
96619.02.2025, 11:36«Մահվանը պարտված Ավետիքի դեմքը մեր պարտության դեմքն էր». Մարինե Պետրոսյան
124118.02.2025, 23:54