Ինչպես քվեարկել «Եվրոտեսիլում» Հայաստանը ներկայացնող Բրյունետի օգտին
![]() Հայաստանն այս տարի «Եվրոտեսիլում» ներկայացնում է երգչուհի Բրյունետը իր «Future Lover» երգով: Նա ելույթ կունենա երկրորդ համարի ներքո՝ երկրորդ կիսաեզրափակչում, որը տեղի կունենա մայիսի 11-ին, Կենտրոնական Եվրոպայի ժամանակով ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով ժամը 23:00-ին): Նրա օգտին քվեարկելու համար հարկավոր է 02 թիվն ուղարկել Ձեր երկրում առանձնացված կարճ համարին: Քվեարկության կարգի մանրամասներին ծանոթանալու համար հետևեք մրցույթին ձեր երկրում այն հեռարձակող հեռուստաընկերությամբ: Երկրորդ կիսաեզրափակչում քվեարկում են միայն տվյալ օրը ելույթ ունեցող երկրները՝ Ալբանիան, Ավստրիան, Ավստրալիան, Բելգիան, Կիպրոսը, Դանիան, Էստոնիան, Հունաստանը, Վրաստանը, Իսլանդիան, Լիտվան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովենիան, Սան Մարինոն, Մեծ հնգյակից Իսպանիան և Միացյալ Թագավորությունը, ինչպես տարի նախորդ տարվա հաղթող Ուկրաինան: Քվեարկել հնարավոր է նաև աշխարհի այլ երկրներից www.esc.vote կայքի օգնությամբ: Հայաստանից Բրյունետի օգտին քվեարկել հնարավոր չէ: Այլ մասնակիցների օգտին քվեարկելու համար Հայաստանում գործում է 1004 կարճ համարը: Քվեարկության կարգի մանրամասներն այստեղ են Բրյունետի երգը Եվրոտեսիլի YouTube-յան պաշտոնական ալիքում այս տարվա ամենադիտված տեսահոլովակն է: ![]() |

«Երևանում տարվում են աշխատանքներ հայկական ուշ մոդեռնիզմի 2 կարևորագույն օրինակների վերացման ուղղությամբ». Սարհատ Պետրոսյան
174Երեկ, 02:12
Հունական Օլիմպոսն ու Նորմանդիայի ափերը ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում (տեսանյութ)
31727.07.2026, 22:58
«Քաղաքակրթական Հայաստանի հերթական անկյունը՝ Հին Զովունիի հուշարձանախումբը». Վարդան Ոսկանյան (տեսանյութ)
18627.07.2026, 03:06
«Լռիր, որ...». Տիգրան Դավուդյան
22827.07.2026, 02:06
«Բագրավանում հնամենի պատմաճարտապետական գաղտնիքներ են բացահայտվելու». Վահան Թումասյան (լուսանկար)
15727.07.2026, 01:06
Apple-ը հայտարարում է «Թաքստոց» սերիալի վերջին եթերաշրջանի թողարկման ամսաթիվը
15327.07.2026, 00:12

