Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 27 փետրվարի, 2025 թ.

«Նույն ծավալի գումարներով կարելի է մնայուն արժեքներ փրկել անխուսափելի կորստից». Հայկ Դեմոյան

278
Կիրակի, 07 մայիսի, 2023 թ., 22:06
«Նույն ծավալի գումարներով կարելի է մնայուն արժեքներ փրկել անխուսափելի կորստից». Հայկ Դեմոյան

Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թատերական փառատոն Գյումրիո՞ւմ
Կասեք՝ իսկ ինչո՞ւ ոչ։ Ես էլ կկրկնեմ՝ իսկ ինչո՞ւ ոչ։ Գյումրիում ցանկացած մշակութային միջոցառում կազմակերպելն արդարացված է ու տեղին, եթե այն իրական նպաստ կբերի քաղաքի մշակութային կյանքի աշխուժացմանը։
Չխորանալով Գյումրիի դեպքում պետական միջոցների նպատակային ու հասցեական օգտագործման մանրամասնությունների մեջ, այդուհանդերձ, չեմ կարող չնշել, որ Սպիտակի երկրաշարժից 34 տարի է անցել, սակայն Գյումրիում տակավին պետության կողմից պահպանվող ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ պատմական հուշարձան-շենքեր գտնվում են ավերված կամ կիսավեր վիճակում։
Չկա որևե նպատակային պետական ծրագիր տարեկան գոնե հինգ, կրկնում եմ, գոնե հինգ հուշարձան պետական միջոցների հաշվին վերականգնելու համար։ Ինչ որ վերականգնվում է այսօր, արվում է մասնավոր ներդրումների արդյունքում: Գյումրիի կենտրոնը լիովին բարելավված տեսք կունենա նույնիսկ նման փոքրածավալ ծրագիր իրականացնելու դեպքում։
Ասածս ինչ է, եթե այդքան հեշտ է միջոցների տրամադրումը թատերական ու երաժշտական փառատոններ կազմակերպելու համար, միգուցե արժե՞ մտածել, որ նույն ծավալի գումարներով կարելի է մնայուն արժեքներ փրկել անխուսափելի կորստից»:

Աղբյուրը`   Հայկ Դեմոյան