Երևան`   +15 °C
Այսօր`   Երկուշաբթի, 08 հունիսի, 2026 թ.

Վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը

311
Հինգշաբթի, 04 մայիսի, 2023 թ., 18:48
Վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ Հայաստան բնական գազի մատակարարումը վերսկսվել է։

««Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում պլանային վերանորոգման աշխատանքներն ավարտված են։
Մայիսի 4-ին ժամը 16:30-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը»,- նշված է «Գազպրոմ Արմենիա»-ի տարածած հաղորդագրությունում: