«Ի վերջո ասեք՝ Վաշինգթոնում ի՞նչ է քննարկվում, ի՞նչ է սեղանի վրա». Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանին
![]() «Լսել էինք, որ թուրք ասելուց Նիկոլ Փաշինյանը չի նեղանում, էսօր էլ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ դավաճան ասելուց չի նեղանում: Բայց հարցս ուրիշ է՝ Վաշինգթոնում ի՞նչ են խոսում, ի՞նչ են քննարկում: Արդյո՞ք սեղանին դրված է որևէ փաստաթուղթ»,- Ազգային ժողովում Փաշինյանին դիմեց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը: «Այո, կա սեղանին փաստաթուղթ: Ես հանձնարարել եմ ԱԳՆ-ին, որ ձեզ հրավիրեն, ծանոթացնեն, իսկ տիկին Ագնեսա Խամոյանն ասաց՝ պետք չի: Կարող եք, այնուամենայնիվ, ծանոթանալ: Այդ փաստաթղթի մեջ ոչ մի նորություն չեք գտնի, որովհետև դրա մասին ասել եմ հարպարակային այս ամբիոնից: Թեզերի մասին ասել եմ, մանրամասների մասով, տեքստային տարբերակների մասով կարող եք և Ադրբեջանին ներկայացրածին ծանոթանալ, և մեր առաջարկներին ու ռեակցիաներին ծանոթանալ... Ես մեր բանակցող թիմին ասել եմ՝ ազատ ու վստահ բանակցեք, որովհետև միևնույն է, ստորագրողը ես եմ»,- պատասխանեց Փաշինյանը: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
