2023թ. առաջին եռամսյակում կապիտալ ծախսերը թերակատարվել են շուրջ 70%-ով. «Լույս» հիմնադրամ
![]() «Լույս» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության հունվար-մարտ ամիսների սոցիալ-տնտեսական զարգացումները։ «2023թ. սկսվել է բարձր տնտեսական աճերով՝ հիմնականում պայմանավորված բազայի էֆեկտի ազդեցությամբ: Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ-ի) դինամիկան 2023թ. ընթացքում զգալիորեն կապված կլինի նախորդ տարիների զարգացումների հետ՝ նախորդ տարվա աճի դանդաղման ամիսներին, ընթացիկ տարում գրանցելով աճի արագացում և ընդհակառակը (այս երևույթը կոչվում է բազայի էֆեկտ): Սա նշանակում է, որ տարվա հաջորդ ամիսներին հնարավոր է նկատվի տնտեսական աճի տեմպի դանդաղում, ինչի արդյունքում տարեկան տնտեսական աճը կարող է ցածր լինել սպասվածից: Արդյունաբերության աճի տեմպն արագացել է, սակայն, քանի որ այն կապված է նախորդ տարվա նույն ամսում արդյունաբերության աճի անկման հետ, ապա կարող ենք նշել, որ արդյունաբերության ոլորտում խնդիրները դեռևս պահպանվում են՝ վտանգելով տնտեսության աճի երկարաժամկետ ներուժը: Պետական բյուջեի կապիտալ ծախսերի գծով նախորդ ամիսների մտահոգությունները հաստատվում են։ 2023թ. առաջին եռամսյակում իրականացվել է ընդամենը 30.4 մլրդ դրամի կապիտալ ծախս (ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր), մինչդեռ ըստ բյուջեի պլանի նախատեսված էր իրականացնել 98.1 մլրդ դրամ: Այսինքն՝ կապիտալ ծախսերը շուրջ 70%-ով թերակատարվել են: Սա ցույց է տալիս, որ կառավարության ջանքերը կապիտալ ծախսերի կատարողականի բարձրացման ուղղությամբ նշանակալի արդյունքների չեն հանգեցրել: Այս իրավիճակում, վտանգի տակ է դրվում նաև 2023 թ. պետական բյուջեի կապիտալ ծախսերի տարեկան պլանի իրականացումը, ինչն իր հերթին կվտանգի նաև բարձր տնտեսական աճի ձևավորումը: Հարկային եկամուտների հավաքագրման տեմպը հետ է մնում տնտեսական ակտիվության աճից: Հարկային եկամուտների աճի տեմպը 2023թ. հունվար-մարտին կազմել է 15.2%՝ նախորդ ամսվա համեմատ արագանալով 2.5 տոկոսային կետով: Սակայն անվանական տնտեսական աճը նույն ժամանակահատվածում ավելի բարձր է եղել՝ կազմելով շուրջ 20.3%, ինչը նշանակում է, որ հարկային եկամուտների հավաքագրումը հետ է ընկնում տնտեսական ակտիվությունից: Այս պարագայում վտանգի տակ է նաև հարկեր/ՀՆԱ հարաբերակցության պլանավորված բարելավումը 2023 թվականին»: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
