«Ամերիկան ցանկանում է մեր կողքին ահաբեկչական պետություն ստեղծել». Թուրքիայի ՆԳՆ ղեկավար
![]() Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ԱՄՆ-ին մեղադրել է երկրի սահմանների մոտ ահաբեկչական պետություն ստեղծելու մտադրության համար։ «Ամերիկան ցանկանում է մեր կողքին ահաբեկչական պետություն ստեղծել: Մենք նախազգուշական միջոցներ ենք ձեռնարկում. դրա դեմ մենք չորս խոշոր հատուկ գործողություն ենք իրականացրել (Սիրիայում և Իրաքում)»,- ասել է Սոյլուն թուրքական լրատվամիջոցներին։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Սոյլուն կոշտ հայտարարություններ էր արել ԱՄՆ-ի դեմ՝ մասնավորապես ընդգծելով, որ Վաշինգթոնը «շարունակում է կորցնել իր հեղինակությունը», իսկ ամբողջ աշխարհն «ատում է Ամերիկան»։ «Եվրոպա հասկացություն չկա… Կա միայն Ամերիկա: Իսկ Եվրոպան ամերիկյան գնացքի վագոններից մեկն է։ Եվրոպան այլ յուրահատկություններ չունի»։ Թուրքիայի ՆԳՆ ղեկավարի խոսքով, «Եվրոպան Ամերիկայի զինվորիկն է Աֆրիկայում։ Ամբողջ աշխարհն ատում է Ամերիկան. Աֆրիկյան բոլոր երկրներն ատում են իրենց շահագործող պետություններին»։ Անկարան բազմիցս քննադատել է Վաշինգթոնի համագործակցությունը PKK-ի սիրիական մասնաճյուղի հետ։ Թեև Միացյալ Նահանգները ճանաչում է նրան որպես ահաբեկչական կազմակերպություն, Վաշինգթոնը պնդում է, որ սիրիացի քրդերի հետ համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ պայքարել «Իսլամական պետության» դեմ։ |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
