«Porsche Cayenne»-ը Չայնիի ոլորաններում 350 մետր գլորվել է ձորը․ կան զոհեր և վիրավորներ
252
Ուրբաթ, 21 ապրիլի, 2023 թ., 14:00
![]() Այսօր՝ ապրիլի 21-ին, ժամը 11։20-ի սահմաններում Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 26 կմ հատվածում, Չայնիի ոլորանների սկզբնամասում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և մոտ 350 մետր գլորվել ձորը, այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, ում դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» ԲԿ։ Մինչ փրկարարները դին էին դուրս բերում, ԲԿ-ից Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների և վիրավորների ինքնությունը։ |

Ողբերգական ավտովթար՝ Տավուշի մարզում․ կա 1 զոհ, 1 վիրավոր
11621:24
Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր
12718:18
20-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը
10817:30
«Նախնական տեղեկություններով՝ զինծառայող է ինքնասպան եղել»․ Լիա Սարգսյան
12313:30
30-ամյա կինը հայտնել է, որ սեռական բռնության է ենթարկվել հյուրանոցում, ավտոմեքենայի մեջ, ապա նաև խոտերի մեջ
11810:24
Պանամայում 7.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
173Երեկ, 23:00
