Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ.

«Ռուսաստանն արգելել է սոխի արտահանումը, Երևանում այն գրեթե կրկնակի թանկացել է». Ո. Սարգսյան

1198
Ուրբաթ, 21 ապրիլի, 2023 թ., 00:06
«Ռուսաստանն արգելել է սոխի արտահանումը, Երևանում այն գրեթե կրկնակի թանկացել է». Ո. Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Ռուսաստանն արգելել է Հայաստան սոխի արտահանումը, Երևանում այն գրեթե կրկնակի թանկացել է
Երևանի բանջարեղենի խանութներում ամանորին սոխի կիլոգրամի գինը 200 դրամ էր, 10 օր առաջ՝ 350-400 դրամ, այժմ 650-700 դրամ, իսկ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում՝ 795 դրամ։ Բանջարեղեն վաճառողներն ասացին, որ 10 օր առաջ Ռուսաստանն արգելել է այդ երկրից սոխի արտահանումը Հայաստան, որը հանգեցրել է սոխի թանկացման։ Բանջարեղեն վաճառողները չգիտեն, թե ինչ պատճառով է Ռուսսատանն արգելել սոխի արտահանումը Հայաստան»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան