Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը հնչեցնում է ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները
![]() Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնի շրջանակում կայացած համերգի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարեց Դավիթ Սաքոյանի Պասակալիա և ֆուգա թիվ 2-ը՝ գրված սիմֆոնիկ նվագախմբի համար, Արամ Սաթյանի Թավջութակի կոնցերտը, Ջիվան Տեր-Թադևոսյանի Սիմֆոնիա թիվ 5-ը՝ «Պագանինի», որը նվիրված է Դմիտրի Շոստակովիչին։ Նվագախմբի հետ ելույթ ունեցավ թավջութակահար, մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր Դավիթ Եժովը։ Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնի փակման համերգը տեղի կունենա վաղը՝ ապրիլի 20-ին, ժամը 19։00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում։ Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կկատարի Սուրեն Զաքարյանի, Տիգրան Մանսուրյանի և Գրիգոր Եղիազարյանի ստեղծագործությունները։ Հիշեցնենք, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը։ |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
