«Մենք այսօր կանգնած ենք նաև մեր պատմական լանդշաֆտի կորստի առաջ». ԱՀ ԿԳՄՍՆ
![]() Ապրիլի 18-ին՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը, Արցախի ԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածել․ «Մեր բազմադարյա պատմության վկաներ հանդիսացող պատմամշակութային կոթողները թշնամու կողմից տարբեր ժամանակներում պարբերաբար ենթարկվել են ասպատակությունների ու բռնայուրացման: Ցավոք, 44-օրյա պատերազմը ևս մեծ հարված հասցրեց Արցախի պատմամշակութային ժառանգությանը: Եթե մինչև 2020 թվականը Արցախում մոտ 4118 վկայագրված հուշարձան կար, այսօր դրանցից շուրջ 2000-ը մնացել է Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում (այդ թվում՝ մոտ 169 եկեղեցի, վանական համալիր և մատուռներ): Թշնամու վերահսկողության տակ են մնացել նաև մեր պատմամշակութային արգելոցները: Բռնազավթված տարածքների հուշարձանների պահպանության առնչությամբ բազմաթիվ նամակներ են հղվել համապատասխան կառույցներին, որոնք կոչված են զբաղվել հակամարտության գոտիներում հուշարձանների պահպանությամբ, սակայն մինչ այժմ իրական գործնական քայլեր չեն ձեռնարկվել: |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
