Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ.

«Վերադառնանք մեր տխուր իրականություն». Բաբկեն Հարությունյան

333
Երկուշաբթի, 17 ապրիլի, 2023 թ., 01:06
«Վերադառնանք մեր տխուր իրականություն». Բաբկեն Հարությունյան

«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի գրառումը․ «Շատ հումորային է հնչում, բայց ըստ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի՝ Հայաստանը 4-րդն է աշխարհում, ըստ տնտեսական աճի։ Համաձայնեք, սիրուն վերնագիր է և հնչեղ, ականջահաճո. Հայաստանը 4-րդն է աշխարհում։
Մի կողմ թողնելով սիրուն վերնագրերը՝ վերադառնանք մեր տխուր իրականությանը։ Օրինակ՝ նախորդ տարվա 12,6 տոկոս տնտեսական աճը ժողովուրդը զգացե՞լ է, 2,1 անգամ արտահանման աճը ժողովուրդը զգացե՞լ է, իսկ 165 տոկոսով ներմուծման ա՞ճը։ Ժողովուրդը աճ զգացել է գնաճի տեսքով, զոհերի տեսքով, թուրք-ադրբեջանական ագրեսիայի տեսքով, զոհերի տեսքով, դժբախտության, ներկայի և ապագայի հանդեպ հավատի բացակայության տեսքով։ Մնացածը վերացական թվեր են, ոչ շոշափելի բաներ։
Օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների ֆինանսական կտրուկ աճը, կամ ի՞նչ կապ ունի ժողովրդի և տնտեսության հետ, եթե այդ տնտեսական աճը մի քանի հարյուր կամ մեկ-երկու հազար քաղաքացի է զգացել, իսկ ժողովրդի կյանքը ոչ միայն ավելի լավը չի դարձել, այլ՝ ուղիղ հակառակը, վատացել է։ Դրա մասին են խոսում նաև աղքատության աճը, արտագաղթը, կրթություն ստանալու ցանկություն ունեցողների նվազումը և այլ տարբեր դրսևորումներ»։