Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 13 երկրի 24 կոմպոզիտոր
![]() Ապրիլի 1-ին լրացել է Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը։ Մրցույթի կազմկոմիտեն տեղեկացնում է, որ մեծ հետաքրքրություն կա մրցույթի նկատմամբ։ Մասնակցության հայտ է ներկայացրել 13 երկրի 24 կոմպոզիտոր։ Հեղինակների աշխարհագրությունը բավականին լայն է. կոմպոզիտորները ներկայացնում են ԱՄՆ-ն, Բելառուսը, Բելգիան, Գերմանիան, Թուրքմենստանը, Իսրայելը, Իտալիան, Լեհաստանը, Հայաստանը, Հունաստանը, Միացյալ Թագավորությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Ուկրաինան։ Այս պահին մրցույթի հեղինակավոր ժյուրին ուսումնասիրում է կոմպոզիտորների ներկայացրած ստեղծագործությունները։ Հաղթողների անունները կհրապարակվեն մրցույթի եզրափակիչ փուլում՝ գալա համերգի ընթացքում, որը տեղի կունենա մայիսի 27-ին՝ ժամը 19.00, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Հիշեցնենք, որ Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթին կոմպոզիտորները պետք է ներկայացնեին ձայնի և մեկ կամ երկու գործիքի համար գրված ստեղծագործություն, որի տևողությունը պետք է լինի նվազագույնը 8, առավելագույնը՝ 12 րոպե: Ստեղծագործությունները պետք է գրված լինեն վերջին մեկ տարվա ընթացքում հայ միջնադարյան, դասական կամ ժամանակակից պոեզիայի հիման վրա: Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթը նախաձեռնվել և անցկացվում է «Կողբ» հիմնադրամի կողմից։ Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի կազմակերպչական խումբ |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
