Շրջափակման հետևանքով Արցախի պետբյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը նվազել են
![]() Ադրբեջանի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախի Հանրապետության շրջափակման պատճառով շարունակվել է խաթարված մնալ բիզնեսի բնականոն գործունեությունը՝ կապված հումքի, նյութերի, ապրանքների ներկրման, արտադրանքի արտահանման, ենթակառուցվածքների խափանումների և մի շարք այլ խնդիրների հետ, ինչն իր հերթին բացասական ազդեցություն է թողել 2023 թվականի առաջին եռամսյակի բյուջեի եկամուտների հավաքագրման ցուցանիշի վրա։ Տեղեկանում ենք Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից։ Նախնական տվյալներով 2023 թվականի առաջին եռամսյակում ԱՀ պետական բյուջե է մուտքագրվել 6 միլիարդ 365,7 միլիոն դրամ հարկային եկամուտներ և տուրքեր, որը պլանավորված 9 մլրդ 200 մլն դրամ ցուցանիշի նկատմամբ կազմել է 69.2 տոկոս կամ պակաս 2 մլրդ 834.3 մլն դրամով: Հավաքագրված եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թերակատարվել են 31,8 տոկոսով կամ պակաս է հավաքագրվել 2 մլրդ 963.4 մլն դրամ: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
