«Հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել». վարչապետ
![]() ՀՀ վարչապետը Կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ Լաչինի միջանցքի հետ կապված հաջորդ զարգացմանը, որը վերաբերում է երթուղու փոփոխությանը: «Ինչպես գիտեք, 2022-ի օգոստոսին Ադրբեջանի ու ԼՂ-ի իշխանությունների միջև կայացած համաձայնության արդյունքում, Լաչինի միջանցքի երթուղին փոխվեց՝ նոր ճանապարհի գործարկմամբ, բայց քանի որ Լաչինի միջանցքը ՀՀ-ին կապող ճանապարհն ամբողջությամբ պատրաստ չէր, գործարկվեց ժամանակավոր երթուղի, որը մուտք էր գործում ՀՀ տարածք՝ Կոռնիձորի կամրջով, ապա նորից Ադրբեջանի տարածք, ապա նորից ՀՀ տարածք: Պայմանավորվածության համաձայն, այն պետք է գործեր մինչև 2023թ. ապրիլի մեկը: Նախօրեին մենք տեղեկացրել ենք ադրբեջանական կողմին, որ Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն ՀՀ տարածքով ու սահմանապահ զորքերը ստանձնելու են ՀՀ պետական սահմանի պահպանությունը: Սահմանապահ զորքերը տեղակայվելու են ՀՀ պետական սահմանին՝ այն նույն դիրքերում, որտեղ մինչև օրս ՊՆ ստորաբաժանումներն էին տեղակայված: Այս ամենի արդյունքում հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել՝ այն տարբերությամբ, որ մտադիր ենք խնդրո առարկա հատվածի պահպանությունը, ի տարբերություն նախկինի, իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով»,- եզրափակեց նա: |

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին
4412:18
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը
8811:24
Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև (լուսանկար)
12508:24
«Եկել է կանանց որձանալու ժամանակը»․ Արման Մելիքյան
15203:06
«Ջերմաստիճանային նոր ռեկորդներ են գրանցվել»․ Լևոն Ազիզյան
15100:48
«Ուկրաինայում խաղաղության հասնելու համար Պուտինի և Զելենսկու հանդիպումը պարտադիր չէ». Թրամփ
24200:36
