Հակակոռուպցիոն կոմիտեն որոշում է կայացրել Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի ձայնագրության գործով. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեն ևս կարճել է ԲԴԽ նախկին նախագահներ Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի աղմկահարույց ձայնագրության առիթով հարուցված քրեական վարույթը: «Այս տեղեկությունը հաստատել է նաև Հակակոռուպցիոն կոմիտեի լրատվական բաժինը: Իսկ հիմա գլխավորի մասին. ստացվում է, որ ԲԴԽ նախկին նախագահների ձայնագրության գործը, որտեղ խոսում էին, թե ինչպես են Ջհանգիրյանին ճնշում՝ ստիպելով պատժել Վարդազարյանին, ՀՀ քննչական կոմիտեի և Գլխավոր դատախազության բախումների պատճառն է: Ի սկզբանե այս աղմկահարույց ձայնագրության մասով նախաձեռնված քրեական վարույթը քննում էր ՀՀ քննչական կոմիտեն: 6 ամիս քննելով գործը՝ Քննչական կոմիտեն տուժող չճանաչեց Ռուբեն Վարդազարյանին, քրեական վարույթով որևէ մեկը մեղադրյալ չի ներգրավվել, ու գործը կարճվել է: Այստեղից էլ սկսվել է «հակամարտությունը»: ՀՀ գլխավոր դատախազի «ԱԱԾ-ական» տեղակալ Արթուր Պողոսյանը վերաբացել էր գործի վարույթը կարճելու մասին ՔԿ քննիչի որոշումը: Եվ, ահա, Սասուն Խաչատրյանի ղեկավարած Հակակոռուպցիոն կոմիտեն գրեթե 3 ամիս քննել է կարճված գործը, սակայն հարցաքննության չի հրավիրել ո՛չ Վարդազարյանին, ո՛չ Ջհանգիրյանին. ոչ մի քննչական գործողություն, ըստ էության, չի արել ու որոշել է կարճել»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
