«Գոյ» թատրոնը ոչ միայն չի փակվում, այլև թատրոնի համար ստեղծվում են աննախադեպ բարենպաստ պայմաններ
![]() ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակել է մի նախագիծ, ըստ որի՝ «Գոյ» թատրոնի վարչական հատվածը նախատեսվում է կրճատել, իսկ թատրոնի ստեղծագործական կազմը՝ «Գոյ» թատերախումբ անունով, կշարունակի գործունեություն ծավալել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տանիքի ներքո: Նախարարությունը վստահեցնում է, որ այդ պարագայում «Գոյ»-ը կարող է ընդլայնել իր հնարավորությունները: Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոն «Գոյ» թատրոնի անձնակազմը դեմ է նախագծին և օրեր առաջ դիմել է գործընկերներին, ընկերներին, հանդիսատեսին՝ նշելով, որ թատրոնն աջակցության կարիք ունի: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանն ասում է՝ ամբողջ խնդիրը գալիս է այն մեծ դեմագոգիայից, որ այսօր հանրային քննարկումներում կա: «Ասվում է, որ «Գոյ» թատրոնը փակվում է, լուծարվում է: Եթե թատրոն ասելով հասկանում ենք իրավակազմակերպական վիճակը՝ տնօրենը, հաշվապահը, պետական գնումների մասնագետը, իրավաբանը, այսինքն՝ վարչական հատվածը, ապա այո՛, «Գոյ» թատրոնը փակվում է, իսկ եթե, թատրոն ասելով, հասկանում ենք ստեղծագործական ծրագրերը, ստեղծագործական կազմն ու բովանդակությունը, ապա «Գոյ» թատրոնը ոչ միայն չի փակվում, այլև թատրոնի համար ստեղծվում են աննախադեպ բարենպաստ պայմաններ»,-հավաստիացնում է Խզմալյանը: |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
