«Ավրորայի լուսաբացը» ֆիլմն արժանացել է գլխավոր մրցանակի
![]() «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը Ժնևի Մարդու իրավունքների միջազգային կինոփառատոնում և ֆորումում (FIFDH) արժանացել է գլխավոր մրցանակի։ Ինչպես ռեժիսորն է նշում, սա յուրահատուկ մրցանակ է՝ կինոյին և մարդու իրավունքներին նվիրված փառատոնում: Ավրորան պայքարում էր իր ներսում մարդկությունը կենդանի պահելու համար՝ մեղմելով իր ցավը էկրանին, և դա նշանակում է, որ նրա առաքելությունը դեռ շարունակվում է և երբեք չի մոռացվի: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը: Ավրորա Մարդիգանյանն ընդամենը 14 տարեկան էր, երբ սեփական աչքերով տեսավ ու ապրեց հայերի ցեղասպանության ամբողջ ահն ու սարսափը: Բարեբախտաբար, նրան հաջողվում է փախչել Ամերիկա, որտեղ նրա կյանքի ողբերգության պատմությունը դարձավ մշակութային իսկական սենսացիա: Ավրորայի կյանքի պատմության հիման վրա նկարահանված ֆիլմը, որտեղ նս հանդես է գալիս գլխավոր հերոսի կերպարում, ցնցեց Ամերիկան՝ նրան դարձնելով ԱՄՆ-ի պատմության մեջ ամենամեծ բարեգործական արշավի դեմքը: Նրա կյանքի ոդիսականը պատմում է, թե ինչպես է հերոսուհին դիմակայում ճակատագրի դաժան հարվածներին, անցնում ցավի ու դառնության միջով՝ չկորցնելով կյանքում ամենակարևորը՝ մարդ մնալու կարողությունը: Աղբյուրը` Հայաստանի ազգային կինոկենտրոն |

Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
193Երեկ, 23:06
«Պատմության թանգարան այցելություններից երբեք չեմ հոգնում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
18110.07.2026, 14:42
«Արձակուրդիս առաջին օրն այցելեցի «Էրեբունի» թանգարան». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
17510.07.2026, 12:30
Թագավորական գինիներից մինչև բռնապետի հավաքածու. Վրաստանում առաջին անգամ բացել են Ստալինի գաղտնի նկուղը (լուսանկար)
95809.07.2026, 23:51
«Մեր սիմվոլները մեզ փոխանցված պատգամ են». Անուշ Հակոբյան
23809.07.2026, 23:18
Վանդալիզմի դեպք՝ Ստամբուլի հայկական գերեզմանատանը
21509.07.2026, 21:18
