Մեկնարկել է Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնը
![]() Մարտի 16-ին մեկնարկել է Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնը։ Համերգային ծրագրում ընդգրկված բոլոր 3 ստեղծագործություններն էլ պրեմիերաներ էին։ Հարություն Դելլալյանի «Մահ» սիմֆոնիկ պոեմը Հայաստանում հնչում էր առաջին անգամ։ Առաջին անգամ էին կատարվում Ժիրայր Շահրիմանյանի Թիվ 1 սիմֆոնիան՝ նվիրված Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, և Նորայր Հարությունյանի Կոնցերտինոն՝ գրված դաշնամուրի և նվագախմբի համար։ Համերգը ղեկավարում էր ֆրանսիացի դիրիժոր Ռեմի Դյուրուն։ Վերջինը, խոսելով ներկայացված ստեղծագործությունների մասին, նշել է, որ սովորաբար դիրիժորը հյուրախաղերի մեկնում է իր ծրագրով, իսկ Երևանում Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի շրջանակում հակառակն էր. նվագախումբն է առաջարկել երկացանկը։ Դիրիժորը նկատում է նաև, որ առաջին անգամ է ներկայացնում հայ հեղինակների ստեղծագործությունները, թեև նրանցից շատերի (և՛ դասական, և՛ ժամանակակից) արվեստին ծանոթ է։ Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնի շրջանակում կանցկացվի ևս երկու համերգ՝ ապրիլի 17-ին և 20-ին։ Փառատոնը հնարավորություն է ստեղծում մեծանուն կոմպոզիտորների երաժշտական ժառանգության կողքին ներկայացնելու նաև երիտասարդ հեղինակների ստեղծագործություններ:
|

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
