Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 23 հոկտեմբերի, 2026 թ.

Գաթայի փառատոն՝ Ախալքալաքում

1041
Չորեքշաբթի, 15 մարտի, 2023 թ., 23:48
Գաթայի փառատոն՝ Ախալքալաքում

Այսօր՝ մարտի 15-ին, երբ Հայ առաքելական եկեղեցին նշում է Միջինքը (Մեծ պահքի կեսը), Ախալքալաքի մունիցիպալիտետի բոլոր եկեղեցիներում կազմակերպվել է գաթայի փառատոն, կանայք գաթա են պատրաստում և բերում եկեղեցի։ Գաթան եկեղեցում օրհնում են, հետո համտեսում։

Ախալքալաքի քաղաքապետարանը լուսանկարներ է հրապարակել Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու մոտ անցկացված Գաթայի փառատոնից։