Երևան`   +14 °C
Այսօր`   Կիրակի, 15 փետրվարի, 2026 թ.

Ավտովթարի հետևանքով տուժած 13 քաղաքացուց 5-ը դուրս է գրվել. ԱՆ

877
Երեքշաբթի, 07 մարտի, 2023 թ., 20:18
Ավտովթարի հետևանքով տուժած 13 քաղաքացուց 5-ը դուրս է գրվել. ԱՆ

Երևանի Մոնթե Մելքոնյան պողոտայում ավտովթարի հետևանքով տուժած 13 քաղաքացուց 5-ը դուրս է գրվել:
«Մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններում բուժումը շարունակում է 8 քաղաքացի: Նրանցից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, իսկ 5-ինը՝ բավարար»,- հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ավտովթարի հետևանքով տուժել է 14 քաղաքացի, որոնք ստացել էին տարբեր վնասվածքներ և տեղափոխվել մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններ: