Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2024 թ.

Կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 29-ի

907
Երեքշաբթի, 07 մարտի, 2023 թ., 10:12
Կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 29-ի

Ժամը 10:00-ի դրությամբ՝ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 29-ի, հոսպիտալացված է 15 քաղաքացի, 7-ը դուրս է գրվել:
Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար:
Կարմրուկի դեմ պլանային պատվաստումներ չստացած երեխաների ծնողներին հորդորում ենք դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:
Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ-ը:

Աղբյուրը`   ՀՀ ԱՆ