Երևան`   +14 °C
Այսօր`   Կիրակի, 15 փետրվարի, 2026 թ.

Արսեն Թորոսյանը՝ կարմրուկի տարածման դեպքերի մասին

858
Երկուշաբթի, 06 մարտի, 2023 թ., 15:18
Արսեն Թորոսյանը՝ կարմրուկի տարածման դեպքերի մասին

Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան միացմամբ խոսել է կարմրուկի դեպքերի տարածման մասին և կոչ արել քաղաքացիներին պատվաստվել. «Իմ տեղեկություններով՝ կարմրուկի տարածման դեպքը ներհիվանդանոցային է եղել, այսինքն, հիվանդանոցի ներսից է տարածվել, հիվանդ երեխայից՝ մյուսներին, և մի ինֆորմացիա կա, որ տարածման օղակում եղել է բուժաշխատող՝ չպատվաստված»,- ասել է Թորոսյանը:

«Նրանք չեն պատվաստում նաև իրենց երեխաներին և կոչ են այլ ծնողների՝ իրենց երեխաներին չպատվաստել»,–ավելացրել է նախկին նախարարը: