Բախումներ Իրան-Աֆղանստան սահմանին
![]() Աֆղանստանի և Իրանի սահմանին զինված բախումներ են տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Aamaj News գործակալությունը՝ վկայակոչելով Աֆղանստանի Նիմրոզ նահանգի աղբյուրները։ Ըստ նրանց՝ փոխհրաձգության ժամանակ կողմերը կիրառել են տարբեր տեսակի զենքեր։ Հակամարտության պատճառը դեռևս հայտնի չէ։ Զոհերի մասին տեղեկություն չի հաղորդվում։ Իրանական կողմը չի մեկնաբանել սահմանին տեղի ունեցած բախումները։ Ըստ աֆղանական Hasht-e Subh թերթի, շարունակվում են զինված բախումները իրանցի սահմանապահների և թալիբների միջև։ Կողմերը կիրառում են թեթև և ծանր զինատեսակներ։ Հրատարակության տվյալներով՝ իրանական կողմից արձակված հրթիռներն ընկել են նահանգի վարչական կենտրոնում՝ Զառանջ քաղաքում, թալիբների ոստիկանության շտաբի մոտ։ Թալիբների և իրանցի սահմանապահների միջև բախումներ են գրանցվել նաև ավելի վաղ, մասնավորապես, 2021 թվականի դեկտեմբերին և 2022 թվականի հուլիսին։ Այս տարվա փետրվարի վերջին թալիբները հակամարտության ընթացքում գերի էին վերցրել մեկ իրանցի սահմանապահի և շուտով վերադարձրել բանակցություններից հետո: |

Ավտոմեքենան ընկել է ձորակը, տուժածներից մեկը մահացել է
12701:12
Նոր հեղեղումներ Նեպալում. հայտարարվել է տարհանում (տեսանյութ)
17000:48
Ուկրաինայի ամենամեծ պողպատաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը
18600:36
Թրամփի «էներգետիկ հրադադարից» հետո Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ջերմաէլեկտրակայանին և այլ օբյեկտների. կան զոհեր (տեսանյութ)
181Երեկ, 22:30
Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մահացել է
148Երեկ, 22:06
Իրանի փոխնախագահը հայտարարել է, որ միջուկային տեխնոլոգիաները պաշտպանված են ԱՄՆ-ի հարձակումներից
260Երեկ, 20:48
