Երևան`   +14 °C
Այսօր`   Կիրակի, 15 փետրվարի, 2026 թ.

Վիրավորին վիրահատել են, վիճակը կայուն ծանր է. ԱՀ ԱՆ

558
Կիրակի, 05 մարտի, 2023 թ., 16:18
Վիրավորին վիրահատել են, վիճակը կայուն ծանր է. ԱՀ ԱՆ

ԱՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում արձանագրված՝ ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով ՆԳՆ ոստիկանության 1 ծառայող կրծքավանդակի հրազենային վիրավորումով տեղափոխվել է Ահ Առողջապահության նախարարության « Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ։ Վիրավորին վիրահատել են, այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ, վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Հավելենք նաև, որ Ահ Առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատությունները ապահոված են անհրաժեշտ դեղամիջոցներով և արյան պաշարի խնդիր չկա»։