Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 24 հունվարի, 2025 թ.

Կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 12-ի

875
Շաբաթ, 04 մարտի, 2023 թ., 11:24
Կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 12-ի

Ժամը 11:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 12-ի:
Բոլորը հոսպիտալացված են: Պացիենտների առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ-ը:
Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար:
Կարմրուկի դեմ պլանային պատվաստումները չստացած երեխաների ծնողներին ԱՆ-ն հորդորում է դիմել հաշվառման պոլիկլինիկա և պտվաստվել:
Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդերի հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:

Աղբյուրը`   ՀՀ ԱՆ