«Ֆրանսիան պետք է ներողություն խնդրի»․ Ալիև
![]() Իլհամ Ալիևը Բաքվում ընթացող գագաթնաժողովի ժամանակ Ֆրանսիայի կոչ է արել «ներողություն խնդրել գաղութատիրական հանցագործությունների համար»: «Չմիացած երկրների շարժումը մշտապես վճռորոշ կերպով աջակցել է Մայոտա կղզու նկատմամբ Կոմորյան կղզիների Միության անվիճելի ինքնիշխանությանը, որն այսօր էլ Ֆրանսիայի գաղութատիրության տակ է գտնվում: Կոչ ենք անում Ֆրանսիայի կառավարությանը հարգել Նոր Կալեդոնիայի և ֆրանսիական անդրծովային տարածքների ու համայնքների մյուս ժողովուրդների իրավունքները»,- հայտարարել է Ալիևը: Նա «ֆրանսիական գաղութատիրության զզվելի մնացորդներ» է անվանել Եվրոպայից դուրս Ֆրանսիայի վերահսկողության տակ գտնվող տարածքները, կոչ արել Ֆրանսիային ներողություն խնդրել և պատասխանատվություն ստանձնել «գաղութատիրական անցյալի, Չմիացած երկրների շարժման՝ Աֆրիկայում, հարավարևելյան Ասիայում և այլ տարածաշրջաններում գտնվող անդամ-երկրների դեմ ուղղված արյունալի գաղութատիրական հանցագործությունների, ցեղասպան գործողությունների համար»: |

«Չեմ քվեարկելու ալիևյան Սահմանադրության նախագծի օգտին». Մարիաննա Ղահրամանյան
125Երեկ, 20:30
«Իմ դիրքորոշումը հստակ է». Իրինա Յոլյան
122Երեկ, 20:24
Թրամփը անտեսել է Ճապոնիայի վարչապետ Տակաիչիին ԱԽՏՀ գագաթնաժողովում (տեսանյութ)
236Երեկ, 13:07
«Հայաստանի միակ փրկօղակը 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունն է»․ Հայկ Այվազյան
154Երեկ, 09:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
147Երեկ, 08:18
«Արժեզրկում և ոչնչացնում է ամեն ինչ՝ փորձելով մաքրել իր դեմքը խարանից»․ Արմենուհի Վարդանյան
188Երեկ, 03:06
