Երևան`   +21 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

Ուկրաինան զանգվածային հրթիռակոծության տակ է

591
Ուրբաթ, 10 փետրվարի, 2023 թ., 12:54
Ուկրաինան զանգվածային հրթիռակոծության տակ է

Փետրվարի 10-ի առավոտյան ռուսական ռմբակոծության մասին օդային տագնապ է հայտարարվել ողջ Ուկրաինայում, գրում է Униан-ը: Օդեսայի և Դնեպրոպետրովսկի շրջանների իշխանություններն արդեն հայտնել են Ուկրաինայում հրթիռների արձակման մասին։ Թիրախում՝ էներգետիկ ենթակառուցվածքներն են: Քիչ առաջ գրառում է կատարել Կիևի քաղաքապետ Կլիչկոն՝ նշելով, որ վնասվել են մի շարք տներ և ավտոմեքենաներ: Նա քաղաքացիներին կոչ է արել մնալ ապաստարաններում: Հրթիռակոծվել է նաև Խարկովը, որի հետևանքով խափանվել է էլեկտրամատակարարումը: