Թուրքիայի Իսկենդերունի նավահանգիստը շարունակում է այրվել
![]() Թուրքիայի հարավային Հաթայ նահանգում գտնվող Իսկենդերուն բեռնարկղային նավահանգիստը երրորդ օրն է շարունակում է այրվել, հրշեջները դեռևս չեն կարողանում ամբողջությամբ վերահսկել կրակը։ Հիշեցնենք, որ հրդեհն սկսվել էր երկրաշարժի հետևանքով: Այս մասին ուղիղ եթերում հայտնում է Habertürk հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի ցուցադրած կադրերը ցույց են տալիս, որ նավահանգստից դեռ բարձրանում են ծխի խիտ ամպեր։ Պայթյունների հետևանքով հրդեհի մեծ բռնկումները պարբերաբար տեսանելի են: Պայթյունների աղբյուրը որոշ տարաների պարունակությունն է, որը պայթում է բռնկման գոտում բարձր ջերմաստիճանից։ Հրշեջները բառացիորեն մետր առ մետր ետ են գրավում տարածքը հրդեհից՝ առատորեն ցողելով ջրով, որպեսզի կանխեն հրդեհի տարածքի վերաընդլայնումը։ Հրդեհի մարումը կատարվում է օդից, ցամաքից և ծովից։ Դրանում ներգրավված են Թուրքիայի զինված ուժերի, երկրի գյուղատնտեսության նախարարության ինքնաթիռներ, պոմպերով ծովային քարշակներ, ցամաքային հրշեջ բրիգադներ և ՌԴ-ից ուղարկված Արտակարգ իրավիճակների նախարարության Be-200 երկկենցաղ ինքնաթիռ։ ![]() ![]() |

Ավտոմեքենան ընկել է ձորակը, տուժածներից մեկը մահացել է
12701:12
Նոր հեղեղումներ Նեպալում. հայտարարվել է տարհանում (տեսանյութ)
17000:48
Ուկրաինայի ամենամեծ պողպատաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը
18600:36
Թրամփի «էներգետիկ հրադադարից» հետո Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ջերմաէլեկտրակայանին և այլ օբյեկտների. կան զոհեր (տեսանյութ)
181Երեկ, 22:30
Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մահացել է
148Երեկ, 22:06
Իրանի փոխնախագահը հայտարարել է, որ միջուկային տեխնոլոգիաները պաշտպանված են ԱՄՆ-ի հարձակումներից
260Երեկ, 20:48


