Երևան`   +28 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Թուրքիայի փոխնախագահը կոչ է արել պատրաստվել երկրաշարժի զոհերի թվի աճին

1005
Երկուշաբթի, 06 փետրվարի, 2023 թ., 21:36
Թուրքիայի փոխնախագահը կոչ է արել պատրաստվել երկրաշարժի զոհերի թվի աճին

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը կոչ է արել «պատրաստվել» Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի և վիրավորների թվի աճին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը, ըստ վերջին տվյալների, հասել է 1541-ի, ևս 9733 մարդ վիրավորվել է։
«Այն թվերը, որոնք ես ձեզ տվել եմ, այս պահին կան, ես չէի ցանկանա այդ մասին խոսել, բայց, ցավոք, մենք պետք է պատրաստ լինենք զոհերի և վիրավորների թվի ավելացմանը», - ասել է Թուրքիայի փոխնախագահը։