Վահան Նարիբեկյանն ազատվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ, Վահան Նարիբեկյանն ազատվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքը և կանոնադրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով և հիմք ընդունելով Վ. Նարիբեկյանի 2023 թվականի փետրվարի 3-ի դիմումը՝ կարգադրում եմ 1. 2023 թվականի փետրվարի 3-ից Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանին ազատել զբաղեցրած պաշտոնից: 2. Ազգային ժողովի աշխատակազմի ֆինանսական կառավարման և հաշվառման վարչությանը՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ վերջնահաշվարկի կատարումը»,-ասված է որոշման մեջ: |
Նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
98Երեկ, 11:30Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելով Ալեն Սիմոնյանի հայտարարությունների շուրջ
14824.04.2024, 21:0021-րդ դարում ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ
28624.04.2024, 11:18«Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում»․ կաթողիկոս
9824.04.2024, 09:24Փաշինյանի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
13424.04.2024, 09:18«Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով»․ Freedom House
11024.04.2024, 01:30