Երևան`   +10 °C
Այսօր`   Երեքշաբթի, 07 մայիսի, 2024 թ.

Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը․ թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ

100
Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ., 09:54
Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը․ թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ

Ադրբեջանում բանտարկված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը, հայտնում է Վարդանյանի գրասենյակը։

«Նրան թույլ է տրվել խոսել կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ: Սա գրեթե երեքշաբաթյա լիակատար մեկուսացման պայմաններում պահվող, ապրիլի 5-ից հացադուլ սկսած Ռուբեն Վարդանյանի երկրորդ հեռախոսազրույցն է եղել ընտանիքի հետ։ Տեղեկանալով հայ բանտարկյալներին ազատելու գլոբալ շարժման մասին և անսալով ընտանիքի խնդրանքներին՝ Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ համաձայնել է ընդհատել հացադուլը»,-հայտնում է Վարդանյանի գրասենյակը։