Երևան`   +20 °C
Այսօր`   Կիրակի, 19 մայիսի, 2024 թ.

«Հրապարակը մենք ստեղծում ենք, որ ինքն էլ գա, պատասխանները տա». Բագրատ Սրբազան

295
Երկուշաբթի, 06 մայիսի, 2024 թ., 23:48
«Հրապարակը մենք ստեղծում ենք, որ ինքն էլ գա, պատասխանները տա». Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանն ուշ երեկոյան «Պոլիտիկ»-ին տված հարցազրույցում պատասխանեց դիտարկմանը՝ ժողովուրդը պահանջում է, որ Կառավարությունը հեռանա:

«Եթե դա է ճշմարտության հաղթանակը, ուրեմն դա կարող է լինել: Ժողովուրդը կթելադրի: Ժամանակին մարդ կար, որ ասում էր՝ ես կգամ, հրապարակում կասեմ, կպատմեմ, կհայտարարեմ: Բայց ընդամենը մի քանի տարի հետո մութ ապակիներով, առանց պետհամարանիշերի մեքենայով անհայտ անձինք է ուղարկում իրեն քվե տված ժողովրդի թիկունք, ինչ անելու՝ ոչ ոք չգիտի: Մինչդեռ խոստում կար չէ՞՝ հրապարակում կգամ, կխոսենք, մինչև դուք այո ու ոչ չասեք, բան չենք անի: Հրապարակը մենք ստեղծում ենք, որ ինքն էլ գա, պատասխանները տա»: