Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ աշակերտների ու ցուցարարների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել
![]() Մայիսի 15-ին խուլիգանություն է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խանջյան 9 հասցեում գտնվող Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է ծագել, որի ընթացքում կռվի մասնակիցները փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, միմյանց հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցեից խուլիգանություն կատարելու կասկածով ձերբակալվել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխվել դպրոցի սովորողներ 17-ամյա Ա․ Գ-ն, 16-ամյա Ա․ Խ-ն, 16-ամյա Ս․ Մ-ն, 15-ամյա Հ․ Հ-ն, 18-ամյա Դ․ Մ-ն, 17-ամյա Ն․ Ս-ն, 17-ամյա Մ․ Տ-ն և 17-ամյա Ա․ Ղ-ն: Դպրոցի տնօրեն, Երևանի բնակիչ 67-ամյա Անահիտ Խ-ն ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը դպրոցի մոտ ակցիա իրականացնող մի խումբ անձիք իրենց մոտ եղած բարձրախոսով հնչեցրել են ակցիային միանալու և դասադուլ անելու կոչեր, սակայն, տեսնելով, որ աշակերտները չեն միանում ակցիային, վերջիններիս հասցեին հնչեցրել են վիրավորական արտահայտություններ և հայհոյանքներ, որից հետո նշված դպրոցի մի քանի աշակերտներ դուրս են եկել և ակցիա իրականացնող անձանց հետ տեղի է ունեցել ծեծկռտուք։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |

Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացել
115Երեկ, 20:06
Դիմակավորված օպերացիա՝ ոստիկանություն են տեղափոխվել Հակոբ Հակոբյանի՝ «Լեդի Հակոբի» ազգականները
104Երեկ, 16:48
Իսրայելի զինվորականները կրակ են բացել Սիրիայի գյուղերից մեկի բնակիչների վրա․ Syria TV
193Երեկ, 13:38
Բրյուսելի օդանավակայանում վնասվել է Ֆիցոյի ինքնաթիռը
187Երեկ, 11:20
Ակնայի շրջանում ադրբեջանցի է պայթել ականի վրա
13117.12.2025, 23:30
ՌԴ-ում դեռահասը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
40416.12.2025, 14:08
