«33 տարի առաջ այս օրը Ոսկեպարի անտառներում սպանվեցին և գերեվարվեցին տասնյակ հայ ոստիկաններ». Գառնիկ Դանիելյան
33 տարի առաջ այս օրը Ոսկեպարի անտառներում սպանվեցին և գերեվարվեցին տասնյակ հայ ոստիկաններ։ Այս մասին գրել է ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: «Մայիսի 5-ի ուշ երեկոյան Նոյեմբերյանի ներքին գործերի բաժնում ահազանգ է ստացվում, որ ադրբեջանցիները հատել են Նոյեմբերյանի սահմանն ու շարժվում են դեպի Ոսկեպար: Ոստիկանների խումբը սարերով շարժվում է դեպի Ոսկեպար և անսպասելի հայտնվում կրակի տակ։ Թշնամու գնդակից զոհվում են 11 ոստիկաններ, ևս 3-ը մահանում են ադրբեջանական գերության մեջ։ Չնայած տեղի ունեցածն իրական ողբերգություն էր, սակայն իրենց այդ արարքով հայ ոստիկանները ցույց տվեցին՝ ինչպիսին պետք լինի և ինչ արժեքներով պետք է առաջնորդվի ոստիկանի համազգեստ կրող հայը։ Ցավոք սրտի, այդ հերոսական օրինակից 3 տասնամյակ անց որոշ հայ ոստիկաններ թշնամական ուժերի հրամանով Օղակ գործողություն են իրականացնում սեփական ժողովրդի նկատմամբ՝ խայտառակելով ոստիկանական համազգեստը։ Մեր պարտքն է վառ պահել հանուն հայրենիքի նահատակված մեր բոլոր հերոսների հիշատակը, որպեսզի հենց նրանք օրինակ դառնան բոլորիս, հատկապես պետական և ուժային համակարգում ծառայողների համար։ Հավերժ փառք և խոնարհում»,- գրել է պատգամավորը: |
ԱԱԾ գեներալը պնդում է, թե Կիրանցի հացատանն ընթրողն ինքն է եղել (տեսանյութ)
1517:36«Անինքնասեր նիկոլի ու նրա կուտոկի համար». Արամ Մանուկյան (տեսանյութ)
3617:24«Տեղեկությունները, ցավոք, հաստատվեցին»․ Գառնիկ Դանիելյան
5816:30«Հայ-ադրբեջանական «պայմանավորվածության» փոքրիկ օրինակ»․ Նաիրի Հոխիկյան
4616:24Բագրատ Սրբազանը հանդիպում է զինվորականների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
5216:18«Հաջորդ կիրակի մեր կարևոր հանրահավաքն է լինելու»․ Բագրատ Սրբազան
5516:00