«ԱՄՆ-ն ստիպված կլինի միջամտել ուկրաինական հակամարտությանը, եթե․․․»․ Քոնգրեսի ներկայացուցիչ
2398
Երկուշաբթի, 06 մայիսի, 2024 թ., 23:06
![]() ԱՄՆ-ն ստիպված կլինի միջամտել հակամարտությանը՝ Ուկրաինայի անկման դեպքում՝ ներգրավելով իր զորքերը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի Քոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսը։ «Մենք չենք կարող թույլ տալ, որ Ուկրաինան ընկնի, քանի որ այդ դեպքում ԱՄՆ-ն ստիպված կլինի միջամտել հակամարտությանը՝ ոչ միայն գումար տրամադրելով, այլև զինծառայողների ներգավելով»,- ասել է նա CBS News-ին տված հարցազրույցում։ Ջեֆրիսը հավելել է, որ ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունում ուժեղանում է ռուսամետ խմբակցությունը, որը չի ցանկանում աջակցել Ուկրաինային: Ընդ որում, նրա խոսքով, նման ուղղության գլխավոր կողմնակիցը հանրապետական Մարջորի Թեյլոր Գրինն է։ |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
