Երևան`   +18 °C
Այսօր`   Կիրակի, 19 մայիսի, 2024 թ.

«Հնարավոր է, որ իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները»․ հայտարարություն

293
Երկուշաբթի, 06 մայիսի, 2024 թ., 20:54
«Հնարավոր է, որ իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները»․ հայտարարություն

«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Օրվա ընթացքում իշխանական քարոզչամեքենան սոցցանցերում ակտիվորեն տարածում է Շարժման ոգու և բովանդակության հետ որևէ առնչություն չունեցող ապօրինի գործողությունների մասին տեղեկություններ:
Հնարավոր է, որ այս կերպ իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները և հիմքեր՝ քաղաքացիների բացառապես խաղաղ երթի նկատմամբ ապօրինի ուժ կիրառելու համար:
Ելնելով այս իրավիճակից՝ ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում է ցանկացած բռնություն, իսկ բոլոր նրանք, որոնք կխոսեն հակառակի մասին, մեզ հետ կապ չունեն, մերժելի ու հատուկ ներդրված մարդիկ են:
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժում
06.05.2024»։