Երևան`   +20 °C
Այսօր`   Կիրակի, 05 մայիսի, 2024 թ.

«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան

127
Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ., 03:06
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան

Արցախցի հասարակական գործիչ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2020-ի պատերազմից հետո Արցախի իշխանություններն սկսել են թշնամու կողմից զավթված տարածքների (Հադրութ, Շուշի) բնակիչների կորցրած ունեցվածքի տվյալները հավաքագրել՝ փոխհատուցման նպատակով։
Միանշանակ, այդ ամենը արվում էր Հայաստանի իշխանությունների հետ համաձայնեցված և ֆինանսավորմամբ։
Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր ունեցվածքի, սեփականության մասին՝ ՀՀ-ի իշխանություններն ինչ-որ կրեդիտ են առաջարկում, իսկ Արցախի իշխանությունները դրա մասին ընդհանրապես չեն խոսում…
Այդ ամենով մեր ազգային ախոռի ներկայացուցիչները պետք է զբաղվեն, դե բայց տահանց 90% էնըն իրենց տներում ապահով լռված, բիզնեսներ տիրյած ապրումն…
Իսկ վեր ասում հարկավերյա մեր ունեցվածքի մասին խոսած (տաելյա մըջազգային իրավունք), մեր հիմարները սկսումն անկապ զրուցներ անել՝ մոլ Հայրենիքընք կուրցրալ, տու եկած ունեցվածքիցս խոսում, իսկ սահանք կգբ քըս տամ, սպառնում…»:

Աղբյուրը`   Տիգրան Պետրոսյան