Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 18 մայիսի, 2024 թ.

«Զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին»․ Էդգար Ղազարյան

109
Կիրակի, 05 մայիսի, 2024 թ., 10:18
«Զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին»․ Էդգար Ղազարյան

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդությունը և իմ համեստ կարողություններով ամբողջապես զինվորագրվում եմ նրա ազնիվ պայքարին։ Պատրաստ եմ ենթարկվել նրա կոչերին և հանձնարարություններին։ Ամբողջությամբ վստահում եմ նրա ազնվությանը, հայրենասիրությանը, իմաստնությանը, խոհեմությանը և վճռականությանը։
Թող Աստված օրհնի հայ ժողովրդին և թշնամիներից ու հայրենիքի գողերից ազատվելու նրա այս ազնիվ պայքարին։
Աստված առաջ։
Աստված օգնական։
Փառք հայ ժողովրդին։
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը»։

Աղբյուրը`   Էդգար Ղազարյան