Երևան`   +18 °C
Այսօր`   Շաբաթ, 18 մայիսի, 2024 թ.

«Փաշինյանը երբևէ չէր հայտնվել այսպիսի ինֆոբլակադայի մեջ». Վլադիմիր Մարտիրոսյան

160
Շաբաթ, 04 մայիսի, 2024 թ., 23:54
«Փաշինյանը երբևէ չէր հայտնվել այսպիսի ինֆոբլակադայի մեջ». Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է. «Փաշինյանն այս վեց տարիների ընթացքում երբևէ չէր հայտնվել այսպիսի ինֆոբլակադայի մեջ, ինչպես այսօր: Բագրատ Սրբազանին այսօր հաջողվեց գրանցել իր առաջին հաղթանակը՝ նա է օրվա top info հերոսը և առաջին անգամ է, որ Փաշինյանը նույնիսկ, եթե ինքնահրկիզվի, այդ պատկերը չի փոխվելու: Մեր հասարակությունը նախ և առաջ դարձել է ինֆորմացիոն հասարակություն, ուստի բոլոր նրանք ովքեր այս շարժման մաս և շահառու են, խնդրում եմ մոռանալ և խորը իգնորի ռեժիմի մեջ պահել համար առաջին նյուզմեյքեր Փաշինյանին, նույնիսկ եթե նա ասի և անի ամենաանհավանականը ինֆո չարտի առաջին հորիզոնական վերադառնալու համար, իսկ դա իր գերխնդիրն է:
Խոսեք, տարածեք, քննարկեք և կիսվեք բացառապես Տավուշ-Երևան քայլերթի ինֆոներով, իրադարձությունների բոլոր մանրուքներով, լուսավոր և գեղեցիկ ինֆոներով: Տավուշ-Երևան քայլերթը դարձնելով ներառական, թրենդային, վարակիչ և հետաքրքիր դուք ձեր մեծ լուման եք ներդնելու Փաշինյանի ինֆոչեզոքացմանը, իսկ դա նրա համար քաղաքականապես մահացու հարված է»: