Երևան`   +15 °C
Այսօր`   Շաբաթ, 18 մայիսի, 2024 թ.

«Պետությունը պետք է պատասխանատվություն կրի այս վիճակի համար»․ Աննա Ավետիսյան

122
Կիրակի, 05 մայիսի, 2024 թ., 12:24
«Պետությունը պետք է պատասխանատվություն կրի այս վիճակի համար»․ Աննա Ավետիսյան

Երևանի ավագանու անդամ Աննա Ավետիսյանը գրառում է կատարել իր էջում՝ կցելով տեսանյութեր․ «Տեղացած անձրևի և պատկան մարմինների անգործության հետևանքները լավ զգացել են նաև Երվանդ Քոչար 8/1 շենքի բնակիչները։
Իմ՝ իրավիճակին տեղում ծանոթանալու պահին պատկերը այլ էր, բայց ողջ գիշեր բնակիչները բնակարաններ լցված ջրերն են դատարկել։
Պետությունը պե՛տք է պատասխանատվություն կրի այս վիճակի համար, փոխհատուցի բնակիչների կրած վնասը և քայլեր ձեռնարկի հետագա նմանատիպ դեպքերը կանխելու համար։
Սա երկիր հանձնել չի, որ շատ արագ կազմակերպեք ու անեք, բայց աշխատեք, լավ աշխատեք»։

Աղբյուրը`   Աննա Ավետիսյան