Երևան`   +13 °C
Այսօր`   Երկուշաբթի, 06 մայիսի, 2024 թ.

«Իրավապահ մարմիններն ու դատավորները՝ քաղաքական հաշվեհարդարի գործիքներ»․ Թաթոյան

109
Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ., 09:48
«Իրավապահ մարմիններն ու դատավորները՝ քաղաքական հաշվեհարդարի գործիքներ»․ Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների՝ իրար լրացնող գործիքի:
Հերթական օրինակներից է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումն ու նրա ձերբակալումը: Ակնհայտ է, որ դրանցից որևէ մեկը չունի փաստական հիմքեր: Ակնհայտ է, որ նա կապ չունի իրեն վերագրվող հանցանքների հետ, իսկ ազատությունից զրկելն արհեստական է:
Սա այն դեպքերից է, որ երբ ձերբակալումն ու կալանքը չարաշահվում են՝ ի շահ իշխանության քաղաքական շահերի կամ նպատակների։ Ուստի, Սուրեն Պետրոյանը պետք է անհապաղ ազատ արձակվի»։

Աղբյուրը`   Արման Թաթոյան