Երևան`   +13 °C
Այսօր`   Կիրակի, 19 մայիսի, 2024 թ.

«Ոստիկանության կողմից հավաք-երթի ընթացքին միջամտելու ցանկացած փորձ կլինի օրենքի խախտում». Արսեն Բաբայան

213
Երկուշաբթի, 06 մայիսի, 2024 թ., 18:24
«Ոստիկանության կողմից հավաք-երթի ընթացքին միջամտելու ցանկացած փորձ կլինի օրենքի խախտում». Արսեն Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը. «Հաշվի առնելով Բագրատ Սրբազանի հայտնած տեղեկությունը, որ երթի առջևում ոստիկանական զորքերի կուտակում կա՝ անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել․
Սրբազանի առաջնորդությամբ ընթացող հավաք-երթը Հավաքների ազատության մասին օրենքով սահմանված կարգով գրավոր իրազեկված է համապատասխան համայնքների ղեկավարներին և ոստիկանության ստորաբաժանումների ղեկավարներին։ Ուստի հավաք-երթն ամբողջութմամբ օրինական է, ինչը նշանակում է, որ ոստիկանությունը պարտավոր է ապահովել հավաք-երթի բնականոն ընթացքը։
Ոստիկանության կողմից հավաք-երթի ընթացքին միջամտելու ցանկացած փորձ կլինի օրենքի խախտում»։

Աղբյուրը`   Արսեն Բաբայան